Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը՝ ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ Դիվանագետը շեշտել է, որ դեպի կարգավորում տանող հիմնական ուղղությունները նշվել են ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններում՝ 2020 և 2022 թվականներին։ «Ռուսական կողմը պատրաստ է շարունակել իր ներդրումն ունենալ դրանց իրականացման գործում։ Բնականաբար, այն ձևով, որը հարմար կլինի երկու կողմերին էլ»,- ընդգծել է Գալուզինը։               
 

ՈՒորլիքի ուրախությունը

ՈՒորլիքի ուրախությունը
05.04.2014 | 12:20

«ՈՒրախ եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի դեսպանների հետ խորհրդակցություն անցկացնելու և Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման հարցերը 2014-ին ԵԱՀԿ-ում նախագահող Շվեյցարիայի հետ համակարգելու առնչությամբ: Անհամբերությամբ սպասում եմ այսօր Մոսկվայում կայանալիք բանակցություններին»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒորլիքը:

Դիտվել է՝ 837

Մեկնաբանություններ